Բանկոկի (Թաիլանդ) նավագնացային ընկերության աշխատակիցները մարդկային օրգաններ պարունակող երեք ծանրոց են հայտնաբերել: Ավանդական սկանավորման արդյունքում թաիերը պարզել են, որ տուփերում մարմնի մասեր են, այդ է թվում՝ մարդկային մարմնի կտորներ, հայտնում է «Կոմսոմոլսակայ Պրավդան»:

Արտասովոր գտածոյի մասին անմիջապես հայտնվել է իրավապահ մարմիններին: «Տղամարդը որոշել էր այդ գտածոները ցույց տալ իր ընկերներին: Այդ նպատակն իրագործելու նպատակով նա օգտվել է փոստից», - աղբյուրը մեջբերում է երկրի իրավապահ մարմինների հաղորդագրությունը: Ծանրոցների տերը հայտնել է, որ դրանց պարունակությունն անձամբ ինքն է գտել:

Այժմ իրավապահ մարմինները պարզում են, թե իրականում որտեղից է հայտնվել ծանրոցի պարունակությունը: Ենթադրվում է, որ տղամարդն օրգանները ձեռք է բերել «սեւ շուկայում» եւ ուղարկել Ամերիկա մոգական արարողակարգեր անցկացնելու համար: