Ինգուշեթիայի հետ սահմանին հատուկ գործողության արդյունքում չեչեն ուժայինները ոչնչացրել են 4 մարդուց բաղկացած զինյալների խումբը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին:

«Մեկ շաբաթ առաջ Ինգուշեթիայի տարածքում մենք հատուկ միջոցառում ենք ձեռնարկել: Ես անձամբ եմ մշակել այդ խմբի ոչնչացման գործողությունը, եւ այսօր արեւածագին, Ինգուշեթիայի հետ սահմանին դրանք հայտնաբերվել ու ոչնչացվել են», - նշել է Քադիրովըլ:

 «Մենք նրանց ոչնչացրել ենք առանց կորուստների եւ այպես կշարունակենք այսուհետ եւս, որտեղ էլ նրանք գտնվեն, կփնտրենք եւ կոչնչացնենք նրանց: Նրանց տեղը կամ հողի տակ է, կամ էլ ճաղերի հետեւում», - գործակալությունը մեջբերում է Չեչնիայի ղեկավարին: