Նոյեմբերի 16-ին, ժամը 18.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւանի  Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 89-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաբաջանյան եւ Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 84-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: