Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեի առաջին ընդլայնված նիստի ընթացքում ՀԱՊԿ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը պայմանավորվել են ռազմաքաղաքական իրադրության պարբերական դիտարկումների շարունակության շուրջ:
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի ընդլայնված նիստն ընթանում է Եկատերինբուրգում՝ կոմիտեի նախագահ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ: Առաջին անգամ այն տեղի է ուննում ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, ավելի վաղ հանդիպում էին միան գլխավոր շտաբի պետերը:
Նիստի գլխավոր թեմաները հավաքական անվտանգության տարածաշրջաններում առկա մարտահրավերներն ու սպառնալիքներն են, ՀԱՊԿ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցերը:
Նշենք, որ նիստին մասնակցում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:



























