ԱՄՆ-ում 23-ամյա ֆրանսիացի երիտասարդ է ձերբակալվել, ով գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար փորձել է մագլցել Բրուքլինի կամուրջի աշտարակի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական ռադիոյին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավախախտը ֆրանսիական Մերծովյան Շարանտե շրջանի 23-ամյա բնակիչն է: Երիտասարդը, ամենայն հավանականությամբ, կմեղադրի վտանգավոր պահվածքի եւ հանցավոր ոտնձգություն կատարելու մեջ:
Վերջին 4 ամիսների ընթացքում սա արդեն 3-րդ միջադեպն է:
Բրուքլինի կամուրջը ԱՄՆ-ի ամենահին կախովի կամուրջներից է, որը գտնվում է Նյու Յորքում: Իրար է միացնում Նյու Յորքի Մանհեթեն եւ Բրուքլին թաղամասները: Երկարությունը 1.825 մետր է, իսկ լայնությունը՝ 26 մ։ Կամուրջը բաց է ինչպես ավտոմեքնաների, այնպես է հետիոտնային երթեւեկության համար:




























