Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր դեսպան է նշանակվել Քաբուլում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Իսմայիլ Արամազը, հայտնում է ՏԱՍՍ_ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դեսպան Իսմայիլ Արամազին նշանակել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հաջորդ ավագ ներկայացուցիչ: Սպասվում է, որ նա իր պարտականություններին կանցնի հաջորդ տարվա սկզբին», - մեջբերում է թերթը Դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Արամազն այդ պաշտոնում կփոխարինի Մաուրիթս Յոհեմսին, որը Քաբուլում ՆԱՏՕ-ի դեսպանն էր 2012 թ. օգոստոսից:




























