Լցոնած կարկանդակներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է պարգեւատրման արարողության ժամանակ, հայտնում է «Սեգոդնյա» ուկրաինական պորտալը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ի գլխավոր վարչությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա կինը հենց բեմի վրա կորցրել է գիտակցությունը:

Դեպքի վայր ժամանած բժիշկները փաստել են կնոջ մահը:

Ուկրաինական լրատամիջոցների փոխանցմամբ՝ կինը կարող էր մահանալ սրտի կրտուկ կանգի կամ թրոմբի պոկվելու հետեւանքով: Բժիշկները նշում են, որ դրան կարող էր նպաստել նաեւ մրցույթը, սակայն հերքում են չափից շատ կարկանդակներ ուտելու պատճառով խեղդվելու հնարավոր վարկածը:

Փաստի առթիվ 115-րդ հոդվածի առաջին մասով («Կանխամտածված սպանություն») քրեական գործ է հարուցվել: