Սահմանամերձ գյուղերի մասին օրինագիծը միավորել է խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցություններին: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
«Մենք շատ ուրախ ենք, որ տարբեր խմբակցությունների պատգամավորները, մի կողմ դնելով տարբեր հարցերի շուրջ իրենց տարաձայնությունները, կարողանում են միավորվել հանրապետության համար նման կարեւոր նախաձեռնությանն աջակցելու հարցում: Կարծում եմ, որ նման մոտեցումը կպահպանվի այս օրինագծի քննարկման ողջ ընթացքում, եւ ուրախ եմ քաղաքական մշակույթի նման մակարդակի համար», - ասել է Շարմազանովը:
Նշենք, որ ըստ օրինագծի, հակառակորդի հետ հակամարտության հետեւանքով տուժող բնակավայրերի բնակիչները գազի, էլեկտրականության եւ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցում կստանան եւ հողահարկի ու գույքահարկի ամբողջական փոխհատուցում:




























