ԱՄՆ ափերին գիտնականները ցեզիումի հետքեր են հայտնաբերել:  Ռադիոակտիվ այս տարրի արտանետումը Խաղաղ օվկիանոս, գիտնականների կարծիքով, Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքն է, հաղորդում է «Պրոնեդրա»-ն՝ վկայակոչելով Վուդս-Հոլ ինստիտուտի հետազոտության տվյալները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցեզիում-134-ը առաջին անգամ ամերիկյան տարածքներ են հասել ճապոնական ԱԷԿ-ի վթարից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մշակված միջուկային վառելիքը 2011-ին վթարի ենթարկված ԱԷԿ-ի առաջին ռեակտորից դուրս կբերեն 2019-ից ոչ շուտ, իսկ ջրում լուծված վառելիքը՝ 2025 թվականին: