Ռուս զբոսաշրջիկները Թաիլանդում քիչ է մնացել զոհվեն փղով զբոսանքի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Phuket Gazette պարբերականը:

18-ամյա փիղը տրորել է մեկին ու փախել ջունգլի: Այդ պահին կենդանու մեջքին եղել է ռուսաստանցի կին՝ դստեր հետ: Փիղը վազել է մոտ 3 կմ, մինչեւ փրկարարներին հաջողվել է հասնել նրան եւ քնեցնել տրանկվիլիզատորի օգնությամբ:

Փղի նման վարքը բացատրել են բեղմնավորման ժամանակաշրջանով, որի ժամանակ կենդանու արյան մեջ բարձրանում է տեստոստերոնի մակարդակը, ինչն էլ նման ագրեսիայի պատճառ է դարձել:

Մասնագետները մեկուսացրել են փղին: Հաղորդվում է, որ սովորաբար փիղը խաղաղասեր է: Երբ նա հանգստանա, կվերադարձնեն աշխատանքի: