Թուրքիան դադարեցրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի՝ իր տարածքով անցնող հատվածի շինարարությունը: haqqin.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ դրա պատճառը բոլոր ծրագրված աշխատանքները իրականացնելու կապալառու ընկերության անընդունակությունն է:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի շինարարության տեդները հաղթած Özgün-Çelikler Yapı ընկերությունը խոստացել էր այդ աշխատանքները կատարել մոտ 110 մլն մանաթով, սակայն աշխատանքները կիսատ է թողել: Ավելին, նախագծի իրագործման ընթացքում հավելյալ չնախատեսված ծախսեր են պահանջվել, ինչի պատճառով դրա ընդհանուր ծախսն արդեն անցել է 165 մլն մանաթը, սակայն նախագիծն այդպես էլ ավարտին չի հասցվել:

2012թ. նախագծի շարունակությունը հանձնարարվել է իրագործել երկու տարբեր թուրքական ընկերությունների՝ Şenbay Madencilik եւ

Ermit Mühendislik, որոնց ներկայացուցիչները շինարարություն ավարտին հասցնելու համար նախատեսվածից 12 անգամ ավելի ֆինանսականմշ միջոցներ են պահանջել: Արդյունքում Թուրքիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել այս ընկերությունների հետ կքնված պայմանագրերը:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության հաշվարկներով՝ երկաթուղու շինարարությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս մոտ 200 մլն մանաթ:  Ընդհանուր հաշվարկներով՝ նախագիծն ավարտին հասցնելու համար Թուրքիան նախնական հաշվարկներով նախատեսված 110 մլն եվրոայի դիմաց պետք է ծախսի մոտ 600 մլն մանաթ: Շինարարության վրա չափից ավելի ֆինանսական միջոցների  այդ ուռճացումը լրջորեն անհանգստացրել է թուրքական կառավարութանը: Ուստի խնդրի ուսումնասիրության նպատակով տեսչական խումբ է ձեւավորվել:

Ներկայումս Թուրքիային բաժին ընկնող 76 կմ-անոց մասի հատվածի շինարարությունը դադարեցվել է:

Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը շահագործման հանձնումը նախատեսվում է այս տարվա վերջին: