Սահմանամերձ գյուղերի ընտանիքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կհաշվարկվի ամսական 110 կվ/ժամ միջին օգտագործման հաշվարկից:Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով կառավարության «Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագիծը:

«Մենք ուզում էինք կլորացնել այդ ցուցանիշը, բնականաբար, բարձրացման կողմը»,-հայտարարել է Տերտերյանը:

Նշենք, որ հուլիսին Աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով 105 հազար անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի թանկացման փոխհատուցման մասին կառավարության որոշումը, հայտարարել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի ամսական միջին օգտագործումը կազմում է մոտ 200 կվ/ժամ (ձմռանը՝ 325, իսկ ամռանը՝ 180):