Ադրբեջանցի ոստիկանները ֆուտբոլի երկրպագուներին ահաբեկիչների հետ են շփոթել:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ենի Մուսավաթը», նախօրեին երեկոյան Bakcell Arena մարզադաշտում Ադրբեջանի եւ Նորվեգիայի հավաքականների խաղի ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել ադրբեջանցի ֆուտբոլային ֆանատների եւ ոստիկանների միջեւ:
Երկրպագուները փորձել են մարզադաշտում բարձրացնել «Նեֆթչի» բուտբոլային ակումբի մեծ դրոշը, սակայն ոստիկանները դրոշը շփոթել են «Իսլամական պետության» դրոշի հետ եւ սկսել են խլել այն:
Երբ ֆուտբոլի երկրպագուները մի կերպ կարողացել են բացատրել, որ ոստիկանները շփոթվել են, նրանք միեւնույն է խլել են դրոշը՝ նշելով, որ խաղին հետեւում է ողջ Նորվեգիան, որոնք նույնպես կարող են շփոթել այդ դրոշները:
Դրանից հետո «Նեֆթչիի» մոտ 100 երկրպագուներ ցուցադրաբար լքել են մարզադաշտը:




























