Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան «Մարզահամերգային համալիրում» առկա է ծխապատ գոտի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Այս պահին համալիրի մոտ արտակարգ իրավիճակ է: Այնտեղ են գտնվում հրշեջ մեքենաներ եւ ԱԻՆ աշխատակիցներ: Ըստ ականատեսների համալիրից ծուխ է բարձրանում, նախնական տեղեկություններով հրդեհ է բռնկվել: