Թուրքիայի կողմից ստեղծված այսպես ասած «Ազատ սիրիական բանակի» զինյալները լքել են Սիրիայի Հալեպ քաղաքը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Սիրիական ազատ բանակի» 14 հազար զինյալ չեն դիմացել Սիրիական կառավարական զորքերի եւ ահաբեկչական խմբավորումների հարձակումներին եւ հեռացել են Հալեպի մոտ գտնվող ռազմաբազայից։
Թուրքական Radikal-ի աղբյուրները հայտնել են, թե թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչները հաստատել են, որ Հալեպի մոտից «Սիրիական ազատ բանակի» զինյալները հեռացել են, իսկ նրանց հրամանատար Ջեմալ Մարուֆը փախել է Թուրքիա։ Սակայն չի նշվել, թե Ջենմալ Մարուֆը Թուրքիայի որ քաղաքում է, ինչպես նաեւ չի հստակեցվել, թե քանի զինյալ է հրամանատարի հետ փախել Թուրքիա։
Հետաքրքիր փաստ է նաեւ նշվում, որ Արեւմուտքի կողմից «Սիրիական ազատ բանակին» տված զինտեխնիկան անցել է «Ալ-Կաիդային» կից «Ալ-Նուսրային» եւ այլ արմատական խմբավորումներին։




























