Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է խորհրդակցության: Հանդիպման օրակարգում ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետերն են, դրանց իրականացման մեխանիզմները:

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է իրենց եւ ընդդիմության կողմից 3 հոգանոց թիմեր նշանակել եռյակի ներկայացրած 12 կետերից յուրաքանչյուրի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: «Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,-ասել է նա: