Բակերում անասունների սպանդը դեռեւս հնարավոր չէ արգելել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողներին հայտարարեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Նրա խոսքով՝ հանրապետությունում գործող սպանդանոցները բոլոր անասնաբույծներին չեն բավականացնում:
Մոտակա ամիսներին տարբեր մարզերում Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ծրագրի շրջանակներում նախատեսվում է եւս 5 սպանդանոց բացել: Սպանդանոցները ոչ միայն կայուն կգործեն, այլ նաեւ գյուղեր մեկնելու համար մեքենաներ կստանան: «Մեկ անասնագխի դիմաց սպանդը մի քանի հարյուր դրամից ավելի չի արժենա: Այսպես, թե այնպես, գյուղացին այժմ ավելի շատ է կորցնում՝ մսագործին անվճար հանձնելով կաշին ու մնացածը: Ուստի սպանդանոցների աճով պայմանավորված մսի գնի թանկացում չի լինի», - հավաստիացրեց Մկրտչյանը:




























