Ճապոնիայի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը նոյեմբերի 21-ին կլուծարվի: Այդ մասին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, գրում է «Կոմերսանտը»:

«Նոյեմբերի 21-ին ես կարձակեմ երկրի խորհհրդարանի ստորին պալատը», - հայտարարել է վարչապետը:

Պատճառը հաջորդ տարի ծրագրվող սպառողական հարկի՝ 8%-ից 10% բարձրացնելու անհնարինությունն է: Այսպես, 2014թ. երրորդ եռամսյակում Ճապոնիայի ՀՆԱ-ն 1,6%-ով կրճատվել է:

Ճապոնիայում վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2002թ. դեկտեմբերին, որի արդյունքներով հաղթանակել են լիբերալ-դեմոկրատները՝ Սինձո-Աբեի գլխավորությամբ:

Արտահերթ ընտրությունների անցկացման ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի: