Երեւանի քաղաքապետարանը Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ «Երեւան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու ծրագրի շրջանակում իրականացնում են նոր մեկամսյա ծրագիր՝ նվիրված Բրիտանական երկհարկանի /double-deck/ ավտոբուսի ստեղծման 60 ամյակին:

Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 28–ից եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 28–ը։

Ծրագրի շրջանակում սպասվում են հետաքրքիր միջոցառումներ, ակցիաներ։

Մեկ ամսվա ընթացքում պտտվելով Երեւանյան փողոցներում «Երեւան Սիթի Տուր» ծրագրի ավտոբուսը ներկայացնելու է Բրիտանական բրենդերը, մշակույթը, ինչպես նաեւ խորհրդանշելու է յուրովի Բրիտանիայի ներկայությունը Հայաստանում։

Ծրագրի շրջանակում սպասվում է շրջագայություն լրագրողների հետ համատեղ մեկ գավաթ թեյի շուրջ, հանդիպում դեսպանի հետ, ինչպես նաեւ շատ ու շատ այլ հետաքրքիր ակցիաներ։