Օդեսայի դատարանը ՌԴ քաղաքացի Ադամ Օսմաեւին մեղավոր է ճանաչել պայթուցիկ նյութերի ապօրինի կիրառման, ուրիշի գույքի անզգույշ ոչնչացման եւ փաստաթուղթ կեղծելու մեջ՝ դատապարտելով 2 տարի 9 ամիս եւ 14 օրվա ազատազրկման: Օսմաեւն արդեն կրել է այդ պատժաչափը քննչական մեկուսարանում, ուստի նրան ազատել են հենց դատական նիստերի դահլիճից, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ տղամարդու վրայից հանվել էին ահաբեկչության մեղադրանքները:

Ներկաները դատավճիռը ծափահարություններով եւ «Փառք Ուկրաինային» բացականչություններով են  ընդունել: Օսմաեւին հետագա պլանների մասին հարց են տվել: Նա պատասխանել է, որ  ծրագրեր դեռ չունի, եւ  դահլիճին խնդրել է  «պահպանել Ուկրաինան»:

Ավելի վաղ Օսմաեւի հայրը հայտարարել էր, որ իր որդու դեմ մեղադրանքները կարող են  կազմակերպած լինել ռուսական հատուկ ծառայությունները՝ որպես հոր՝ «Չեչեննեվտեպրոդուկտ» ընկերության նախկին գլխավոր տնօրենի գործունեության վրեժ: