Ուկրաինան Ռուսաստանին հրավիրում է չեզոք տարածքում երկրի արեւելքի իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ լուրջ բանակցություններ անցկացնել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով վարչապետ Արսենի Յացենյուկին:
Յացենյուկն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է Դոնբասի հակամարտության էսկալացիան: «Ամեն ինչ կախված է, առաջին հերթին, Ռուսաստանի նախագահից ու նրա շրջապատից: Եւ եթե նա ցանկանա, ու Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու, միջազգային օրենսդրությանը հետեւելու բավարար քաղաքական կամ ունենա, մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները», - գործակալությունը մեջբերում է վարչապետին:
Նա նաեւ հավելել է, ռուսական ղեկավարության խոսքերի հետեւում թաքնված են միայն խոստումներ, սակայն իրական գործողությունները բացակայում են:





























