Իտալիայի ոստիկանությունը մաֆիոզ խմբավորումների դեմ գործողության ընթացքում «Նդրանգետա» խոշոր հանցավոր սինդիկատի հետ առնչություն ունեցող մոտ 40 մարդ է կալանավորել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին անգամ ոստիկաններին հաջողվել է տեսագրել ձեռնադրման գաղտնի արարողությունը, որին մասնակցել են երեք հանցավոր խմբերի ներկայացուցիչները:

Կալանավորումների մեծ մասն իրականացվել է Իտալիայի հյուսիսային շրջանում:

«Նդրանգետա» հանցավոր սինդիկատը աշխարհի առավել հզոր հանցավոր կազմակերպություններից մեկն է: Այն ստեղծվել է Կալաբրինում՝ Իտալիայի ամենաաղքատ շրջանում: