Ռուսաստանն ու Չինաստանը 2015թ. ռազմածովային զորավարժություններ կանեն Խաղաղ օվկիանոսում եւ Միջերկրական ծովում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Շոյգուն հիշեցրել է, որ 2014թ. մայիսին հաջողությամբ կայացել է թվով երրորդ ռուս-չինական ռազմածովային վարժանքը: 2014թ. չինական անձնակազմերը հաջողությամբ մասնակցել են նաեւ տանկային բիաթլոնի եւ «Ավիադարթս» միջազգային մրցումներին:





























