7 զարգացող երկրների խոշորագույն բանկային համակարգերից ռուսական սեկտորը ամենախոցելին է ճանաչվել, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Standard & Poor's (S&P) միջազգային վարկանիշային գործակալության հաշվետվությունը:

Փաստաթղթում նշվում է, որ ռուսական բանկերը հիմա բարդ վիճակում են, հաղորդում է Lenta.ru-ն: Ամենից առաջ ճնշում են գործադրում տնտեսական աճի թույլ ցուցանիշները: 2014-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 0,3 տոկոսով, 2015-ին՝ 1,1 տոկոսով: Նման պայմաններում վարկային կազմակերպությունների հնարավորությունները կսահմանափակվեն, հատկապես հաշվի առնելով նրանց աճող պարտքերը:

Հաղորդվում է նաեւ, որ բանկերը գտնվում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների տակ: Իրավիճակն Ուկրաինայում սպառնալիքի տակ է դրել ՌԴ տնտեսական աճի միջինժամկետ հեռանկարները՝ ռուսական տնտեսության նկատմամբ վստահության անկման պատճառով:

Միաժամանակ S&P-ում խոստովանում են, որ ներմուծման սահմանափակումն օգնել է Ռուսաստանի արտաքին դիրքերի ամրապնդմանը, իսկ ռուբլու թուալցումը դաշնային բյուջեին լրացուցիչ եկամուտներ է բերել: Ներկայումս ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների տակ են գտնվում ՎՏԲ-ն, «Սբերբանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», «Վնեշէկոնոմբանկը» եւ Մոսկվայի բանկը: