Սերժ Սարգսյանը լիովին իրավունք ունի կարգադրություններ անելու: Այդ մասին՝ նոյեմբերի 19-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը որոշեց վերադառնալ խորհրդարանական եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») 12 առաջարկությունների քննարկմանը միայն նախագահ Սերժ Սարգսյանի կոչից հետ:
«Սերժ Սարգսյանը երկրի նախագահն ու մեր կուսակցության ղեկավարն է: Եվ նա ազատ է կարգադրություններ, առավել եւս համագործակցության կոչ անել: Ուստի այստեղ արհեստական խոչընդոտներ փնտրել պետք չէ», - ընդգծեց Սահակյանը: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի, մասնավորապես, 100%-անոց համամասնական համակարգի շուրջ քննարկումները, ինչի մասին պնդում են ոչ իշխանական ուժերը, վաղաժամ են: 2015-2016թթ. վրա՝ խորհրդարանական ընտրություններից 1-2 տարի առաջ, այս հարցի քննարկումը օգտակար ծանրաբեռվածություն չունի:
Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է անդրադառնալ ոչ իշխանական ուժերի առաջարկած 12 կետերին եւ մանրամասնորեն քննարկել դրանք:




























