Ընթացիկ տարվա դեկտեմբերին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպմանը նախագահները կքննարկեն համագործակցության նոր կողմնորոշիչները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները որակապես նոր մակարադակ են դուրս եկել, իսկ որոշ ոլորտներում` առաջին հերթին էներգետիկայում, ռազմավարական բնույթ ձեռք բերել:
«Նշեմ, որ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մենք սերտ փոխհամագործակցություն ենք ձեւավորել: Հույս ունենք, որ դեկտեմբերին նախատեսվող բարձրագույն մակարդակի համագործակցության Խորհրդի նիստում մենք համատեղ կորոշենք դինամիկ առաջ շարժվելու համար նոր կողմնորոշիչները», -աղբյուրը մեջբերում է Պուտինին:




























