Հայաստանում «մեկ պատուհանի» ինտեգրված սոցիալական ծառայությունները օրենսդրական ձեւակերպում կստանան: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում ներկայացրել է «Սոցիալական աջակցության մասն» նոր օրինագիծը:

Սոցիալական աջակցությունը բաժանված է նյութական (նպաստ), նատուրալ (սնունդ եւ կենցաղային իրեր), հոգեբանական (ընտանեկան բռնության զոհերին), հիվանդների խնամք, աշխատանքի տեղավորման եւ մասնագիտական դասընթացների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաեւժամանակով կացարանի տրամադրում:

Ժամանակավոր կացարանը կարող է տրամադրվել անտուններին 90 օրով, ընտանեկան բռնության զոհերին՝ մինչեւ 12 ամսով, ինչպես նաեւ ժամանակավոր ապաստարանում բնակվող ընտանիքներին՝ 10 տարով:

Նշենք, որ նախարարության տրամադրության տակ կան բազմահարկ շենքեր՝ սոցիալական բնակարաններով, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ապաստան անտունների համար՝ «Հանս Քրիստիան Քոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաեւ սոցիալական կացարան Երեւանում, այդ թվում մանկատների սաների համար: