Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արեւելքում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դրանից անմիջապես հետո նույն շրջանում փոխհրաձգություն է սկսվել:

Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է պայթյունի փաստը, սակայն չի բացատրել դրա պատճառը: Նրա խոսքով՝ արտակարգ պատահարի վայր է ուղարկվել պարեկային խումբը՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: