Թուրքիայի առեւտրականների կոոպերատիվների կրթության բյուրոյի եւ գեղեցիկ արվեստների աշխատակիցների արհիմիության Բուրսայի նահանգային կոմիտեի նախագահ Ունալ Օզջանը պաշտոնից հեռացվելուց հետո կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առեւտրականների կոոպերատիվների կրթության բյուրոյի եւ գեղեցիկ արվեստների աշխատակիցների արհիմիության հերթական ժողովի ժամանակ Բուրսայի նահանգային կոմիտեի նախագահ, 49-ամյա Ունալ Օզջանը հեռացվել է պաշտոնից։

Ժողովից հետո պաշտոնանկ արված Ունալ Օզջանը մի խանութից պարան է գնել եւ արհմիության շենքի սենյակներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան եղել։  Ինքնասպանությունից առաջ նա սեղանի վրա թուղթ է թողել, որում գրված է եղել. «Պաշտոնից հեռացվելու համար ինքնասպան եմ լինում։ Ես աննամուս չեմ։ Մինչ այս ես ոչ-մեկի նկատմամբ սխալ բան չեմ արել։ Բոլորից ներողություն եմ խնդրում»։