WTI նավթի արժեքը 2009 թ. ի վեր գնային նվազագույն ռեկորդ է սահմանել: Նյու Յորքի աճուրդում հունվարյան ֆյուչերսները նվազել են մինչեւ 64,10 դոլարի՝ նահանջելով ավելի քան 3%-ով:
Դեկտեմբերի 1-ին՝ մոսկովյան ժամանակով ժ. 8:00-ին, դրանք բարձրացել են մինչեւ 64,68 դոլարի: Brent նավթի գինը 68,44 դոլար է՝ մեկ բարելի դիմաց, որը 2,4%-ով ցածր է ուրբաթ օրվա աճուրդի փակվելուց հետո գրանցված ցուցանիշից: polit.ru –ն, վկայակոչելով Bloomberg-ը, հայտնում է, որ շուկայի մասնակիցները սպասում են, որ շուկայում նավթի ավելցուկային առաջարկը կպահպանվի, եւ չեն հավատում գների անկումը կանխելու OPEC –ի պատրաստակամությանը:
Ավելի վաղ համաշխարհային նավթի շուրջ 40%-ն արդյունահանող OPEC-ի ներկայացուցիչները պահպանել էին հավաքական արդյունահանման սահմանը՝ օրական 30 մլն բարել շրջանակում:




























