ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը դեկտեմբերի 2-ից 3-ը կմասնակցի Կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ խմբերի հետ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվելիք ռազմագործնական խաղին եւ «Զորքերի (ուժերի) խմբավորումների կիրառման եւ օպերատիվ բացազատման ընթացքում խաղաղ ժամանակ ՀԱՊԿ-ի զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարում» թեմայով գիտագործնական համաժողովին:
Միջոցառումն իրականացվելու է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ստորաբաժանումների ուժերի եւ միջոցների համատեղ մարտական պատրաստության եւ օպերատիվ միջոցառումների 2014թ. պլանի համաձայն:




























