Վենեսուելայի իշխանությունները արմատական ընդդիմության առաջնորդ Մարին Կորինե Մաչադոյին մեղադրել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին սպանելու նպատակով նրա դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

Մեղադրանք առաջադրելուց հետո ընդդիմադիր գործչին չեն կալանավորել: Նա իր կողմնակիցների առջեւ ելույթ  ունեցել եւ կոչ արել պայքարել ազատության եւ ժողովրդավարության համար: Եթե Մաչադոն մեղավոր ճանաչվի, նա կարող է ազատազրկվել մինչեւ 16 տարով:

Ընդդիմությունը մեղադրում է Ուգո Չավեսի հետնորդ Մադուրոյին այն բանում, որ նա խստացրել է վերահսկողությունը ընտրական եւ դատական համակարգերի նկատմամբ: Նրա խոսքով՝ դա արվել է այն բանի համար, որ սոցիալիստները կարողանան հաղթել ընդդիմությանը 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Իշխող սոցիալիստները՝ Մադուրոյի գլխավորությամբ, ընդդիմությանը մեղադրում են ԱՄՆ կողմից կազմակերպված դավադրության առնչություն ունենալու մեջ, որի նպատակը իշխող վարչակազմի տապալումն է: