Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է բնական գազի մատակարարումներ սկսել մինչեւ 2020թ., որպեսզի հավասարակշռի Ռուսաստանից էներգապաշարների արտահանումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես կարծում եմ՝ մենք դա կարող ենք ավելի շուտ անել»,- ասել է նա ի պատասխան Sputnik-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մինչեւ 2020թ. կարող է գազի առանցքային արտահանող դառնալ:
Մաքքեյնը նշել է, որ գոհ է «Հարավային հոսքի» կառուցումը թույլ չտալու Բուլղարիայի որոշումից: Ես ուրախ եմ, որ Եվրոպայի մեր ընկերները չեն թույլատրել Եվրոպայով անցնելիք գազատարի շինարարությունը»:
Նշենք, դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա պետական այցի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող շարունակել է «Հարավային հոսքի» կառուցումը՝ այդ թվում Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:




























