Դեկտեմբերի 4-ին Մոսկվայի բորսայում դոլարի եւ եվրոյի փոխարժեքն իջել է ավելի քան մեկ ռուբլով: Մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 52,02 ռուբլի, որը 1,17 ռուբլով ցածր է երեկվա ցուցանիշից: Եվրոն եւս էժանացել է՝ երեկվա  65,65 ռուբլուց նվազելով 63,90-ի:

Ռուբլու կտրուկ ամրապնդումը Ռուսաստանի ԿԲ-ի հայտարարության հետ է կապված, որում մասնավորապես նշվում է, որ «ռուբլու ներկայիս փոխարժեքի դինամիկան  սպառնում է ֆինանսական կայունությանը: Անհրաժեշտության դեպքում ՌԴ ԿԲ-ն պատրաստ է ապագայում արժութային անսահմանափակ իտերվենցիաներ  կատարել՝ առանց նախապես հայտարարելու»:

«Ազատություն» ռադիոն հիշեցնում է, որ ԿԲ-ն դեկտեմբերի 1-ին 700 մլն դոլար էր վաճառքի հանել ռուբլին պաշտապանելու համար: Մինչ այդ՝ նոյեմբերի 10-ից, այն դադարեցրել էր դոլարի պարբերական ինտերվենցիաները: