Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ռուսաստան վերադարձած կապիտալի ամբողջական համաներում: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստան վերադարձող օֆշորային կապիտալի համաներումը մեկանգամյա բնույթ կկրի: «Անհրաժեշտ է փակել մեր երկրի պատմության օֆշորային էջը», - ընդգծել է նախագահը:

Նա նաեւ պահանջել է բիզնեսն առավելագույնս ազատել սահմանափակումներից, ձանձրալի վերահսկողությունից: Նրա կարծիքով, կարելի է ստուգումներ իրականացնել փոքր բիզնեսում, եթե երեք տարվա ընթացքում ձեռնարկությունն իրեն լավ է դրսեւորել:

Բացի այդ Պուտինը նաեւ առաջարկել է 4 տարի չփոխել գործող հարկային համակարգը: