Մեր հանդեպ մեծ հաճույքով կկիրառեին հարավսլավական պառակտման սցենարը՝ Ռուսաստանի ժողովուրդների համար դրանից բխող ողբերգական բոլոր հետեւանքներով, բայց բան դուրս չեկավ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում հանդես  գալով ամենամյա ուղերձով:

«Մեր հանդեպ մեծ հաճույքով կկիրառեին հարավսլավական պառակտման սցենարը՝ Ռուսաստանի ժողովուրդների համար դրանից բխող ողբերգական բոլոր հետեւանքներով: Չստացվեց: Մենք թույլ չտվեցինք: Դա չհաջողվեց նաեւ Հիտլերին, որն իր մարդատյաց գաղափարներով պատրաստվում էր ոչնչացնել Ռուսաստանը եւ մեզ Ուրալից այն կողմ շպրտել: Պետք է բոլորը հիշեն՝ ինչով է դա ավարտվում», - ասել է Ռուսաստանի նախագահը: