2015-ի պետական բյուջեի  նախագծում կառավարությունը հեռուն գնացող նպատակներ է դնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ անկախ արտաքին ու ներքին տնտեսական գործընթացներից, կառավարությունը կշարունակի իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

2015-ի պետական բյուջեն կպահպանի իր սոցիալական ուղղվածությունը, բյուջեի ծախսերի մոտ կեսն ուղղված կլինեն սոցիալական եւ մշակութային նպատակներին: Բավարար միջոցներ կհատկացվեն պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պաշտպանության ոլորտներին: Կշարունակի աջակցությունը ԼՂՀ-ին:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում պետությունը փորձում է հավասար պայմաններ ստեղծել եւ ականջալուր լինել հասարակությունից եկող ազդակներին:

«Մենք ուզում ենք ամրապնդել բիզնեսի եւ իշխանության միջեւ վստահությունը»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ որոշում է կայացվել հնարավորինս կրճատել տեսչական ստուգումները բիզնեսում: