Ներկայումս  «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է գործել խորհրդարանական ուժերի եռյակի ձեւաչափում: Այս մասին դեկտեմբերի 5-ին ավանդական, այս տարվա արդեն վերջին ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցույթան ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Արաքին քաղաքական հարցերում եռյակը նախկինում էլ էր հայտնել, որ չունի միասնական մոտեցում:

«Խնդիր է դրված միավորել ջանքերը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար: Երեք ուժերը գիտակցել են, որ իշխանափոխությունից հետո կարող են տարբեր բեւեռներում հայտնվել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության հարցերում», - նշել է  Հակոբյանը: Պատգամավորը կրկին ընդգծել է,  որ երեք ուժերին միավորող համար առաջին հարցն իշխանափոխություն է:

Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին ԱԺ հերթական լիագումար նիստում ԲՀԿ եւ ՀԱԿ (բացառությամբ Նիկոլ Փաշինյանի) խմբակցությունների պատգամավորները կողմ էին քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին, այն դեպքում, երբ «Ժառանգությունը» կտրականապես դեմ էր:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am