Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի գլխավոր դատախազություն է բերվել Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, ով գտնվում է կալանքի տակ «զուգահեռ կառույց» (Գյուլենականների դեմ պայքարի շրջանակում-խմ) գործի շրջանակներում։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ Ալի Ֆուաթ Յըլմազերը

դատախազությունում 5 ժամ հարցաքննվել է եւ վերջում կրկին տեղափոխվել կալանավայր։

Հայտնի է դարձել, որ հարցաքննության ժամանակ նախկին ոստիկանապետը պնդել է, թե Դինքի սպանության օրերին ինքը գտնվել է գործուղման մեջ եւ Հրանտ Դինքի անվտանգության պահպանության համար պատասխանատու է ոչ թե հետախուզության վարչությունը, այլ ոստիկանությունը։

Նշենք, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։