ԵՄ-ն թույլ է տվել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերին ավելի քան 30 օրով վարկեր տրամադրել: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն:
Այս միջոցառումն իրականացվում է Եվրոպակում ռուսական բանկերի դուստր կառույցների վճարունակության աջակցության համար:
Ռուսական բանկային հատվածը գտնվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների տակ: Վարկային կազմակերպությունները հնարավորություն չունեն եվրոպական եւ ամերիկյան ֆինանսական շուկաներից միջոցներ ներգրավել: Պատժամիջոցների ցուցակում են «Սբերբանկը», «ՎՏԲ»-ն, «Գազպրոմբանկը», «Վնեշէկոնոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», ինչպես նաեւ «Մոսկվայի բանկը»:




























