Թուրքական իշխանամետ Sabah թերթի հրապարակումներից մեկը Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել։
Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Sabah պարբերականը «3 մայրաքաղաք, 11 պաշտոնական լեզու եւ 5 լեզվով հիմն կա» հրապարակման մեջ Լեռնային ղարաբաղի հանրապետությունը ներկայացրել է հենց Լեռնային ղարաբաղի հանրապետություն։ Այս հրապարակումից հետո Ադրբեջանում բողոքի հսկայական ալիք է բարձրացել։ Թուրքական Sabah-ին սկսել են քննադատել բոլոր լրատվական կայքերը, քաղաքական գործիչներն ու հասարակական կազմակերպությունները։
Այս ամենից հետո Sabah պարբերականը կայքից հեռացրել է անկախ պետությունների ցանկը, որում եղել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության անվանումը։




























