Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը հնարավոր է, Բազելում դեկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այս աշխարհում ոչ մի անհնարին բան չկա: Եվ, ըստ իս, նախագահ Պուտինն արդեն պատասխանել է այդ հարցին՝ ասելով, որ եթե նման անհրաժեշտություն լինի, դրա հանդեպ հետաքրքրություն լինի, մենք միշտ կարող ենք հնարավորություն գտնել», - ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: