Ամանորը դրսում դիմավորող հայաստանցիների մեծ մասը 2015թ. Ամանորը կդիմավորի Եգիպտոսում, Հորդանանում եւ ԱՄԷ-ում:

NEWS.am-ի հարցումները երեւանյան մի շարք տուրիստական գործակալություններում ցույց տվեցին, որ հայերը Ամանորին տաք հանգստավայրերը գերադասում են եվրոպական երկրներին:

Այս ուղղություններով տուրիստական գործակալություններն իրենց հաճախորդներին առաջարկում են ամանորյա փաթեթներ, որոնց գները 1 անձի համար  սկսվում են 800-ից մինչեւ 1700 դոլարին համարժեք դրամ:

Այսպես` Եգիպտոսում Ամանորը անցկացնելու համար անձը պետք է վճարի միջինում 1050 դոլար, որն իր մեջ ներառում է ավիատոմս, բժշկական ապահովագրություն, երեք աստղանի հյուրանոց, ամանորյա գիշերը` գալա ընթրիք (All Inclusive  փաթեթ 7 օրյա հանգստի համար):

Հորդանանում եւ Դուբայում Ամանորը անցկացնելու համար մեր հայրենակիցները պետք է վճարեն համապատասխանաբար, միջինը 1500 եւ 1600 դոլար։

Նրանք, ովքեր ամանորյա փաթեթները ձեռք են բերել սեպտեմբերին, խնայել են միջինը 300 դոլար։

Տուրիստական գործակալություններում  նշեցին նաեւ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ Ամանորի, մեկնողների թիվը նվազել է: