Այս տարվա հուլիսին  3 ձկնորս՝ Մայքլ Բոլոնգը (Michael Bolong), Ամբրոս Վավուտը (Ambros Wavut) եւ Ֆրենսիս Դիմանսոլը (Francis Dimansol) օվկիանոս էին դուրս եկել: Մակույկի շարժիչը խափանվել էր, եւ այն բաց օվկիանոսում էր հայտնվել: Ձկնորսները հայտնել են, որ այլ նավեր տեսել են, սակայն չեն կարողացել աղետի ազդանշան տալ եւ ողջ են մնացել միայն հում ձվի եւ անձրեւաջրի շնորհիվ:

Հինգ ամիս անց ձկնորսական Yap Seagull նավը նրանց վերցրել է Միկրոնեզիայի Կապինգամարանգի կղզուց  150 կմ հեռվում: Փրկվել են միայն երկուսը, Ֆրենսիս Դիմանսոլը մահացել է  առողջական վատ վիճակի պատճառով, հայտնում է Daily Mail-ը: