Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարար Խեսուս Ռոդրիգես Ալմեյդան հրաժարական է տվել Իգուալայում 43 ուսանողների անհետացումից հետո սկսված բողոքների պատճառով։ Հրաժարականի մասին հայտնել է Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան։

Ըստ նրա՝ առաջիկա օրերին ինքը նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին մայրաքաղաքային գերատեսչության ղեկավարի նոր թեկնածու կառաջարկի։
Իգուալայում 43 ուսանողներն անհետացել էին սեպտեմբերի վերջին. նրանց առեւանգել էին ոստիկանները եւ հանձնել հանցագործներին։