Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք խոսում ենք ապագայի, Հայաստանի ապագայի երաշխքների մասին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Հայոց ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով քննարկումների ժամանակ հայարարեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը չպետք է էմոցիոնալ դաշտում դրվի: «Մենք չպետք է կորցնենք իրականության զգացումը. Այդ զգացումը մեր օրակարգի ձեւավորման համատեղ աշխատնքների ընթացքում ուղենիշ պետք է լինի: Այսօր աշխարհում բազմաթիվ եւ տարատեսակ խնդիրներ գոյություն ունեն: Մենք օնլայն ռեժիմում հետեւեցինք այն տարածքներում իրագործվող ջարդին, որտեղ իրականացվել է հայերի սպանությունը: Ի՞նչ արեց միջազգային հանրությունը», - ասաց հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ գերտերությունները չեն միջամտի այդ հարցերին, քանի դեռ վերջիններս չշոշափեն իրենց շահերը: Դեմոյանի համզոմամբ, մեր առաջին խնդիրն է, որպեսզի համահայկական հարցերը համաշխարհային գերտերությունների քաղաքականության մեջ հաղթաթուղթ չդառնան: «Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի եւ հայկական սփյուռքի անվտանգության գլխավոր հենակետն է», - ընդգծեց նա: