Ռուսաստանի կենտրոնական բանկը դեկտեմբերին երեք շաբաթյա ընդմիջումից հետո վերսկսել է արժութային շուկաներում ինտերվենցիաների փորձառությունը: Առաջին անգամ ԿԲ-ն սկսեց արժույթ վաճառել երկուշաբթի, երբ դոլարը հաղթահարեց այդ պահին չտեսնված շեմը՝ 54 ռուբլի/դոլար: Նույն օրը ռուբլու աջակցության համար ԿԲ-ն վաճառեց 700 մլն դոլար: Փոխարժեքը թափ ստացավ, բայց ոչ երկար: Ռուսական արժույթի դեմ խաղը շարունակվում էր այդ բոլոր շաբաթներում, ինչը ԿԲ-ին ստիպեց վաճառել արժեցավ 2,9 մլրդ դոլարի: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Այսպիսով, Ռուսաստանի ԿԲ-ն հաստատեց, որ շուկայի իրավիճակը «ֆինանսական կայունության համար ռիսկերի առաջացման նախադրյալներ է ստեղծում», գրում է թերթը: Հոդվածում նշվում է, որ ռուսական փոխարժեքի իջեցման խաղի պատճառները նույնն են. նավթի գների իջեցումը եւ երկրի տնտեսական աճի հեռանկարների վատթարացումը:
Այս առիթով թերթը մեջբերում է «Զենիտ» բանկի վերլուծաբան Վլադիմիր Եվստիֆեեւի կարծիքը: «Շատ ներդրողները նախագահի հայտարարություններում որսացին Արեւմուտքի հետ փոխզիջման գնալու ցանկության բացակայություն: Դա չի կարող նպաստել ռուբլային ակտիվների գրավչության աճին, առավել եւս, որ ԱՄՆ-ն կրկին դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման հնարավորությունը»: Ընդ որում, վերլուծաբանը կարծում է, որ ԿԲ-ն իր գործողությունների մեջ սամանափակ է, քանի որ դոլարային ներդրոււմների կրճատումը երկրում կարող է առաջացնել ներքին վարկային շոկ, ինչը տնտեսության ներկայիս վիճակի պայմաններում անթույլատրելի է:




























