Դժվար թե հայկական «Ջերմուկ» հանքային ջուրը կեղծեն ռուսական շուկայում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը:
«Կարծում եմ, որ հայկական ապրանքանիշների իրավատերերի շահերը Եվրասիական միությունում պետք է պաշտպանել, այդ թվում նրանցը, որոնց բրենդները բավական հայտնի են: Բայց չեմ կարծում, որ Ռուսաստանում մենք լրջորեն կբախվենք նման խնդիրների»,-ընդգծել է Արսենյանը:
Նշենք, որ Հայաստանի հանքային ջրերի արտահանման 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին (2014-ի հունվար-սեպտեմբերին՝ 88 տոկոս):



























