Ռուսաստանի մանրածախ առեւտրային ցանցերն արդեն սկսել են հետաքրքրվել հայկական մսամթերքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հայկական «Մուշ» ՍՊԸ մսի կոմբինատի տնօրեն Բորիս Ներսեսյանը:
Նրա խոսքով, ընկերությունն արդեն քննարկում է հայկական խոշոր լոգիստիկ օպերատորի միջոցով արտահանում կազմակերպելու մեխանիզմները: Այն արդեն պայմանավորվել է ռուսական մանրածախ առեւտրի ցանցերից մեկի հետ:
«Հիմա շատերն են հետաքրքրվում հայկական շուկայով, մեզ առաջարկում են հանդիպել, գնային առաջարկներ են խնդրում: Ամեն ինչ լավ է, բայց գործընթացն առայժմ սկզբնական փուլում է: Նրանք մտածում են, իսկ մենք դեռեւս սխեմաները գործնականում չենք իրականացրել»,- հավելեց նա:
Նշենք, որ երշիկներում գոմեշի մսի օգտագործումը չի խանգարի հայկական արտադրողներին. դեկտեմբերի 4-ից Ռոսսելխոզնադզորը թույլատրել է գոմեշի մսի ներկրումը Հնդկաստանից:
«Գոնեշի միսը վտանգավոր չէ՝ չնայած հասարակությունում գոյություն ունեցող մտավախությանը: Գլխավորը սանիտական պայմաններն են: Եթե դրանք չեն պահպանվում, նույնիսկ ամենաորակյալ արգենտինական տավարի միսը կարող վարակի օջախ դառնալ»,- նշեց Բորիս Ներսեսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին հայկական 11 արտադրողներ իրավունք ստացան Ռուսաստան մսամթերք արտահանել (այդ թվում՝ հավ եւ դրանից պատրաստված մսամթերք):




























