Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հեռախոսով քննարկել է էներգետիկ ոլորտում հետագա փոխգործակցության հեռանկարները՝ «Հարավային հոսք» նախագծի դադարեցման լույսի ներքո: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաեւ «Հարավային հոսք» նախագծի իրականացումը դադարեցնելու ֆոնին էներգետիկ ոլորտում հետագա փոխգործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ցանկություն էր հայտնել՝ «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագիծը քննարկելու նպատակով:

Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ ներկա պայմաններում Ռուսաստանը չի կարող շարունակել իրականացնել «Հարավային հոսք» նախագիծը, այդ թվում՝ Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: